Рубрика: Նախագծեր

Այցելություն «Մեծամոր» դպրոց նախասիրությունների բացահայտման թեստի արդյունքները ամփոփելու

Այսօր մենք նախասիրությունների բացահայման նախագծի թիմով այցելեցինք «Մեծամոր» դպրոց, որպեսզի քննարկեինք այնտեղ անցակցրած թեստի արդյունքները և որոշակի հարցեր ուղղեինք սովորողներին։ Դպրոց հասնելուն պես մեզ ցուցադրեցին դպրոցի տարածքը որից հետո մենք հանդիպեցինք 10ա,10բ և 10գ դասարաններից երկուական սովորողի և նրանց դասղեկների հետ։ Մենք արդեն ամփոփել և ստուգել էինք թեստերի արդյունքները և տրամադրել էինք դասղեկներին, որպեսզի և՛ իրենք, և՛ սովորողները ծանոթանային իրենց իսկ արդյունքներին։ Սկզբում մենք ողջյունեցինք նրանց և Դավիթը խոսեց, թե ինչի համար է անցկացվել թեստը, ինչ արդյունքներ ենք ակնկալում և այլն, որից հետո Վարազատը ամփոփեց 10ա դասարանի արդյունքները, նշելով՝ երեք ամենաշատ ընտրված առարկաները, երեք ամենաքիչ ընտրված առարկաները, թե ինչպես են պատասխանել սովորողները երկրորդ թեստի հարցերին և, թե ինչպիսի եզրակացություններ ենք մենք կազմել արդյունքներից։ Վարազդատից հետո ես ամփոփեցի 10բ դասարանի արդյունքները, թվելով այն ամենն ինչ 10ա դասարանի համար թվեց Վարազդատը, որից հետո Ավագը ամփոփեց 10գ դասարանի արդյունքները նույնպես՝ թվելով այդ ամենը։ Երեք դասարաններն ամփոփելուց հետո Դավիթը ներկայացրեց, թե ինչպիսի արդյունքենր ենք գրացնել ըստ երեք դասարանների ընտրության, խոսեց նաև որոշակի անհամապատասխանությունների մասին։ Մեջբերումներ կատարվեցին նաև Պարոն Տիգրանյանի կողմից և այդ ամենից հետո մենք լսեցինք սովորողների, դասղեկների ու տնօրենի կողմից հարցեր, որոնց սիրով պատասխանեցինք։ Հարցերին պատասխանելուց հետո մենք ուղղեցինք մեզ մոտ առաջացած որոշ հարցեր և կրկնեցինք այս հարցը՝ «Թեստը ձեր իսկ կողմից լրացնելուց, ամփոփումներ ու արդյունքներ ստանալուց հետո, ձեր կարծիքով, որո՞նք են մեր կողմից բաց թողնված հարցը կամ հարցերը։ Խոսքը վերաբերվում է նաև նրան, թե ինչու՞ հարցին չեք պատասխանել», որին ստացանք պատասխան դասղեկներից մեկի կողմից, թե ինչո՞ւ թեստում ներառված չէին մայրենի լեզվից հարցեր։ Կատարեցինք նաև այդ հարցի շուրջ քննարկում և այդքանով ավարտեցինք թեստի արդյունքների ամփոփումը, այնուհետև վերադարձանք դպրոց։

Автор:

Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Ես Մանեն եմ և ունեմ շատ նախասիրություններ ինչպես բոլորը։ Առարկաներից բոլորը կարևորում եմ, բայց իմ նախընտրածներն են՝անգլերենը, ռուսերենը, ֆիզիկան, կենսաբանությունը և մաթեմատիկան։ Սիրում եմ ուսումնասիրել տարբեր լեզուներ, պարել, զբաղվել սպորտով և երգեր լսել։ Խորհուրդ եմ տալիս բոլորին այցելել մեր դպրոց։

Оставьте комментарий