Рубрика: Հայոց լեզու 10, Գրականություն 10

Սիրադեղյանական օրեր․ հանդիպում Մանուկ Նիգոյանի, Խաչատուր Սիրադեղյանի հետ

Նոյեմբերի 10-ին «Վանո Սիրադեղյան»․ մեր ժամանակակիցը նախագծի շրջանակներում ունեցանք հանդիպում-քննարկում, Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրեն, Վանո Սիրադեղյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Մանուկ Նիգոյանի և Վանո Սիրադեղյանի կրտսեր որդի՝ Խաչատուր Սիրադեղյանի հետ, որը համակարգել էր Սեդա Ստեփանյանը։ Հանդիպման ընթացքում շոշափեցինք արդի թեմաներ։

Հանդիպման օրակարգային հարցերն էին՝

  • Վանո Սիրադեղյանը ժամանակակից արձակագիր, ընթերցումներ
  • Սիրադեղյանի գրականությունն ու մերօրյա իրականությունը․ սովորողների կարծիքները
  • Սիրադեղյանի մտքերից

Հանդիպման ամփոփում՝
Հանդիպումը անցավ բավականին հետաքրքիր։ Սկզբում Սեդան ներկայացրեց մեր հյուրերին և մեր քննարկման իմաստն ու արդիականությունը։ Սովորողները շատ կլանված և ոգևորված լսում էին հյուրերի խոսքերը, սակայն չեմ կարող չնշել, որ մեր հյուրերը նույնպես շատ հետքրքրված էին։ Մանուկ Նիգոյանը կարևորեց մեր քննարկման նշանակությունը հատկապես Վանո Սիրադեղյանի գրականության ուսումնասիրությունները և վերլուծությունները։ Կատարվեցին քննարկումներ և՛ թեմայի ներսում, և՛ թեմայից դուրս, որը ավելի հետաքրքիր դարձրեց մեր հանդիպումը։

Автор:

Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Ես Մանեն եմ և ունեմ շատ նախասիրություններ ինչպես բոլորը։ Առարկաներից բոլորը կարևորում եմ, բայց իմ նախընտրածներն են՝անգլերենը, ռուսերենը, ֆիզիկան, կենսաբանությունը և մաթեմատիկան։ Սիրում եմ ուսումնասիրել տարբեր լեզուներ, պարել, զբաղվել սպորտով և երգեր լսել։ Խորհուրդ եմ տալիս բոլորին այցելել մեր դպրոց։

Оставьте комментарий