Рубрика: Պատմություն 9

Թեմա 12-13

1․ 1960-ական թթ. բնութագրվում են որպես ազգային զարթոնքի շրջան։
Ի՞նչ փաստերով կարող եք հիմնավորել այդ բնութագիրը։ Ի՞նչ կարևոր հարցեր
բարձրացվեցին ազգային կյանքի աշխուժացման ընթացքում։

Նրանք Հայաստանի իշխանություններից պահանջում էին պաշտպանել հայ ժողովրդի իրավունքները, դատապարտել թուրքերի կազմակերպած հայոց ցեղասպանությունը և հասնել նրա միջազգային ճանաչմանը։1967 թվականին տեղի ունեցավ եղեռնի զոհերին նվիրված հուշակոթողի բացումը։ Ի հիշատակ եղեռնի զոհերի և ի նշան պատմական հիշողության պահպանման` ամեն տարի ապրիլի 24-ին հայ ժողովուրդը զանգվածաբար, հարյուր հազարներով այցելում է հուշակոթող։ Մեկ տարի անց Սարդարապատի հերոսամարտի 50-ամյակի առթիվ բացվեց հուշահամալիր։
2․ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է այլախոհությունը: Ե՞րբ է սկզբնավորվել այլախոհական շարժումը Հայաստանում:  Նշե՛ք ձեզ հայտնի այլախոհների: Ըստ ձեզ՝ ո՞վ կարող է դառնալ այլախոհ:
Այլախոհ են անվանում այն մարդկանց, ովքեր այլ կերպ են մտածում, խորթ՝ օտար մտքեր ունեն: Այլախոհական շարժումը Հայաստանում սկզբնավորվել է 1962-1963 թվականներին, որին անվանել են՝ Հայ երիտասարդական միություն։ Հայտնի այլախոհ էր Պարույր Հայրիկյանը։
3․ Նկարագրե՛ք վերակառուցման քաղաքականության վերափոխումները և դրանց հետևանքները։
Վերակառուցումը մի նախագիծ է, որը չէր համապատասխանում Խորհրդային միության հիմքում ընկած կոմունիստական պահանջներին: Վերակառուցումը նպատակ ուներ վերափոխումներ անել տնտեսության ասպարեզում, սակայն որպես հետևանք փլուզվեց կայսրությունը:
4․ Պատրաստվե՛ք տեսանյութի դիտման՝ Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում․Վարդան Հարությունյան/․