Рубрика: Без рубрики

Բոտուլիզմ

Բոտուլիզմ սննդային թունավորում, հարուցվում է Կլոստրիդիում բոտուլինումի կողմից արտադրվող թույներով։ Հիվանդությունը սկսվում է թուլությամբ, հոգնածությամբ, տեսողության և լսողության խանգարմամբ։ Ավելի ուշ կարող է միանալ ձեռքերի, կրծքավանդակի մկանների և ոտքերի թուլություն։ Կարող է դիտվել նաև փսխումներ դիարեա։ Հիվանդությունը հիմնականում ընթանում է առանց ջերմության բարձրացման։ Բոտուլիզմը կարող է տարածվել տարբեր ճանապարհներով։ Բակտերիալ սպորները, որոնք առաջացնում են հիվանդությունը, տարածված են ինչպես հողի, այնպես էլ ջրի միջոցով։ Որոշակի պայմաններում նրանք արտադրում են բոտուլոտոքսին։ Սննդային բոտուլիզմով մարդիկ հիվանդանում են, երբ ընդունում են բոտուլոտոքսին պարունակող սնունդ։ Մանկական տարիքում բոտուլիզմը առաջանում է, երբ բակտերիաները հայտնվում են աղիներում և արտադրում են թույն։ Սովորաբար դա լինում է մինչև վեց ամսական երեխաների մոտ, քանի որ դեռևս օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները լիովին զարգացած չեն։ Վերքային բոտուլիզմը հանդիպում է այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործում են թմրանյութեր։ Այդ դեպքում սպորները հայտնվում են վերքային խողովակում և թթվածնի բացակայության պայմաններում արտադրում են թույն։ Այն ուղղակիորեն չի կարող փոխանցվել մարդկանց մինչև։ Ախտորոշումը հաստատվում է, երբ հիվանդի մոտ հայտնաբերվում է բակտերիան կամ թույնը։ Առաջնահերթ կանխարգելումը ճիշտ սննդի պատրաստումն է։ Թույնը ոչնչանում է 85 °C ջերմաստիճանային պայմաններում 5 րոպե եռացնելիս։ Մինչև 12 ամսական երեխաներին չի թույլատրվում օգտագործել մեղր, քանի որ այն իր մեջ պարունակում է հարուցիչը։ Բուժումը կատարվում է հակաբոտուլինային շիճուկների միջոցով, որը օգտագործվում է բոտուլոտոքսինի չեզոքացման նպատակով։ Մահացությունը կազմում է 5-10%։ Հիվանդության անվանումը ստացել է լատիներեն բոտուլուս բառից, որը նշանակում է երշիկ։ Առաջին անգամ այս հիվանդության մասին խոսվել է 1793 թվականին Գերմանիայում։